ANDRE

ANDRE

Չափից շատ ընդունված սնունդը օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում, քանի որ մարսողական համակարգի ֆերմենտազատիչ ակտիվությունը հիվանդի մոտ նվազում է։ Աղիների աշխատանքը բարելավելու նպատակով տեղին է օգտագործել թեփահաց, կաղամբ, դդմիկ, գազար, դդում և կարտոֆիլ։

Հայտնի է, որ վիտամին C-ն ամրապնդում է արյունատար անոթների պատերը։ Հետևաբար օգտակար է այս վիտամինով հագեցած մթերքը` մասուրը, սև հաղարջը և կիտրոնը։

Վիտամին A-ն և կարոտինը նպաստում են շնչուղիների վերնահյուսվածքի (էպիթելային հյուսվածքի) վերականգնմանը, որը խաթարվում է ջերմելու դեպքում։ Այս վիճակում անհրաժեշտ է ընդունել վիտամին A-ով և կարոտինով հագեցած սննդատեսակներ` գազար, նարինջ, մաղադանոս, ծիրանի չիր և չիչխան։ Օրգանիզմի ապաքինման ընթացքում նշված սննդամթերքին կարելի է հավելել նաև կենդանական ծագման սնունդ` տավարի լյարդ, ձողաձկան լյարդ, սերուցքային կարագ, կաթնասերուցք, ոչ յուղալի պանիր, ձու, թթվասեր և կաթնաշոռ։ Սննդակարգից անհրաժեշտ է բացառել տապակած, ճարպոտ, աղի և սուր համ ունեցող կերակրատեսակները։ Կերակուրը պետք է լինի չափավոր ջերմաստիճանի` ոչ շատ տաք, ոչ շատ սառը։

ՀՀ – Ամսագիր ”Ֆարմացևտ պրակտիկ”

Posted Under