Այսպիսով, կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը:
Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը: Տվյալ միացությունը պահպանում է բջջային մեմբրանի կառուցվածքը, օգնում է նյարդային իմպուլսի հաղորդմանը, կլանում է ճարպը և իջեցնում է խրոնիկ բորբոքման մակարդակը:
Կարտոֆիլի ֆոլաթթուն մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին և վերականգնմանը, թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվեն քաղցկեղային բջիջներ և մուտացիաներ: Իսկ բջջանյութը պայքարում է փորկապությունների դեմ, տալիս է հագեցվածության զգացողություն: Վիտամին B6-ը կարգավորում է նյութափոխանակությունը՝ տրոհելով ածխաջուրը և սպիտակուցը գլյուկոզայի և ամինաթթուների: Իսկ կոլագենը՝ կախված վիտամին C-ի մակարդակից, չափազանց կարևոր է մաշկի երիտասարդության պահպանման համար: