

Այո, միանշանակ այդպես է: Մեր աշխատանքի արդյունավետության խիստ կարևոր մասնիկ է նաև ծնողի ներգրավվածությունը, երբեմն-երբեմն նրա ներկայությունը պարապմունքներին: Ծնողին պետք է իրեն հասկանալի, մատչելի կերպով բացատրել երեխայի խնդիրը, պահանջները, որպեսզի նա ունենա իրատեսական պատկերացում խնդրի մասին և կարողանա նպաստել երեխայի զարգացմանը:
Ըստ Ձեր դիտարկման, որո՞նք են այսօր ամենամեծ տարածում ունեցող խոսքային խնդիրները երեխաների շրջանում:
-Նախադպրոցական տարիքում ամենատարածված խոսքային խանգարումը դիսլալիան (թլվատություն) է:
Անպայմանորեն կուզեի բարձրաձայնել նաև նորագույն տեխնոլոգիաների բացասական ազդեցության մասին երեխաների խոսքի զարգացման վրա: Թվում է, թե դրանք միայն դրականորեն կարող են անդրադառնալ, սակայն սա միայն առաջին հայացքից: Իսկ իրականում, երբ երեխայի մոտ դեռ ձևավորված չէ իր մայրենի լեզուն՝ որպես նշանային համակարգ, տարբեր գաջեթներից լսելով օտար լեզվով և ոչ ճիշտ բովանդակությամբ նյութեր, երեխան դա ընկալում է ավելի արագ, քան մայրենին: Այս պարագայում երեխայի մոտ առաջանում է խառնաշփոթ, և որպես հետևանք՝ խոսքի հապաղում:
Իմ խոսքն է ծնողներին` լինել հնարավորինս հետևողական և ուշադիր, խնդիրը վաղ նկատելը և մասնագետին դիմելը կարող են ճակատագրական լինել և կանխորոշել երեխայի ապագան: