Պուտինը, Շոյգուն, ՀԱՊԿ-ը ամեն ինչ հասկանալի է ։ Բայց ինչն է խանգարում Հայաստանի բանակին ավիրել․․․

Պուտինը, Շոյգուն, ՀԱՊԿ-ը ամեն ինչ հասկանալի է ։ Բայց ինչն է խանգարում Հայաստանի բանակին ավիրել ադրբեջանցիների կողմից գրավված երկու բարձունքները ՝ սեփական ռեակտիվ և հարվածային հրետանիով, սեփական ավիացիայով, քանի դեռ հակառակորդն այնտեղ ամրագոտիներ չի ստեղծել և իսկապես ծանր տեխնիկա չի տեղափոխել։

Ի վերջո, կան ռումբեր, զենք զինամթերք․ Վերցնել եւ աշխատել է պետք:

Չէ որ խոսքը չի վերաբերում Արցախի Հադրութի շրջանի ազատագրմանը, որի մակերեսը կազմում է մի քանի հազար քառակուսի կիլոմետր ։ Սրանք ընդամենը երկու բարձունքներ են ։ Որոնց վրա ընդամենը մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ են ։ Այո, թող լինեն պատրաստված, բայց Հայաստանում ևս կան հատուկ նշանակության ջոկատներ, ի վերջո կան մի քանի համալրված բանակային կորպուսներ, և դրանցից առնվազն երկուսը տեղակայված են բառացիորեն կողք կողքի ։

Այո, դիրքերում կանգնած տղաները սուպերհերոսներ չեն, սովորական ժամկետային ծառայողներ են, նրանց մեջ կան զոհեր. Բայց որտեղ են պայմանագրային ծառայողները, որտեղ են պրոֆեսիոնալները:


Եթե ես չեմ սխալվում նախորդ պաշտպանության նախարարին հանել են, որովհետև նա երկու բարձունք է տվել Ադրբեջանի ԶՈՒ-ին մի քանի օր առաջ նույն Սյունիքում ։ Նորանշանակ նախարարը, ըստ տրամաբանության, նշանակվել է իրավիճակը շտկելու համար, ճիշտ է ։ Ուրեմն ինչու նա չի տալիս իր մեծաքանակ բանակին այդ հրամանը, այն բանակին որի բյուջեն, եթե հավատանք բաց աղբյուրներին, կազմում է ավելի քան 700 մլն դոլար ։ Թե՞ նրան էլ վաղը կհանեն ։

Ինչո՞ւ ամբողջ բանակի և ամբողջ Հայաստանի համար պետք է պատասխանատու լինեն այդ տղաներն, այլ ոչ թե նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատավարձ են ստանում եւ գնում զորավարժությունների? Ինչո՞ւ այդ տղաները պետք է գերի ընկնեն։ Ինչու սպաներ չկան նրանց հետ, ովքեր իրենց վրա կրակ բացելու և հարձակվող թուրքերին փոշիացնել խիզախություն ունեն։

Առնվազն տարօրինակ է այս ամենը. Առնվազն.

@wargonzo https://t.me/wargonzo/5343