Առավոտյան Զորեղ Աղոթք․․․

Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով
Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը:
Ամեն:

Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը,
Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը,
Ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից,
Քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Be the first to comment on "Առավոտյան Զորեղ Աղոթք․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*